Լրագրողներին Ուկրաինայում սպանում են, որ թաքցնեն իրենց հանցագործությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության լրագրողներ Իգոր Կորնելյուկի և Անտոն Վոլոշինի զոհվելու հետ կապված Ռուսաստանի քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ. տեղեկացնում է Интерфакс-ը:

Լրագրողների նկարահանման խումբն ընկել էր ականանետի կրակի տակ: Արդյունքում լրագրող Իգոր Կորնելյուկը ծանր վնասվածք էր ստացել: Նրան տեղափոխել էին Լուգանսկի մարզային հիվանդանոց, որտեղ նա ստացված վնասվածքներից մահացել էր: Նրա գործընկեր Անտոն Վոլոշինը սկզբում անհայտ կորած էր համարվում, սակայն երեքշաբթի երեկոյան գտել են նրա դին: Լրագրողի մասունքները հայտնաբերվել են Մետալիստ ավանի մոտ՝ հենց ականանետերի կրակակետում:

Ինչպես մեկնաբանել է կատարվածը Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, ազգային գվարդիայի և ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչները սկզբում առևանգում էին և նվաստացնում լրագրողներին, իսկ հիմա «անցել են սպանությունների»:

Նրա կարծիքով՝ դա արվում է նախորդ հանցագուծությունները թաքցնելու նպատակով, քանի որ հենց նրանք են «խանգարում իշխանության կրողներին կոծկել այն հանցագործությունները, որոնք նրանք ամեն ժամ կատարում են Ուկրաինայի տարածքում, ընդ որում` ոչ միայն արևելքում»:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել մանրամասն հետաքննել ռուսաստանցի լրագրողների մահվան մանրամասերը: Հետաքննության արդյունքները կզեկուցվեն ԵԱՀԿ-ին:




Լրահոս