ՀԱԿ խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց. օրենքի նախագծերը քննարկում չեն անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը: Օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված, որոնք էլ առաջացրեցին ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը: Նրանք նշեցին, որ դեռ չեն հասցրել ծանոթանալ հարցերին և չեն կարող համապատասխան քննարկումներ անցկացնել:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ նախագծերը մտնում են լիագումար նիստ, անցնում են ընթերցումներ՝ առանց մասնագիտական հանձնաժողովներում քննարկումների:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հավելեց, որ իրենցից ոչ մեկ հնարավորություն չեն ունեցել ընթերցել այս օրենքները: «Կարայիք ուղարկեիք, տայինք մեր փորձագետներին, թող նայեին: Օրենք ընդունելու համար գոնե օրենքի նախագիծը պետք է կարդայինք» – նշեց նա:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նշեց. «Խնդիրն այպես առկախված մնում է տարիներ շարունակ, որ կառավարությունը մեզ տալիս է այնպիսի օրենքներ, որոնց մասին մենք տեղյակ չենք, և քննարկումներ են անհրաժեշտ և նույնիսկ 24 ժամյա ռեժիմ է սահմանված: Մենք չպետք է թույլ տանք, որ Ազգային ժողովը շրջանցի օրենքները ճիշտ ընդունելը»,- ընդգծեց նա:

Սակայն ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի խոսքով` օրենքների մեծ մասն անցել են համապատասխան քննարկումներ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ 20 րոպե ընդմիջում վերցրեց` ստեղծված իրավիճակը քննարկելու համար:




Լրահոս