Խեդվել է սուզված պայուսակը ջրից հանելիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Օմսկ քաղաքի 18-ամյա բնակիչը խեղդվել է քաղաքի այգիներից մեկում գտնվող լճում:

Հետաքննության վարկածի համաձայն՝ նախօրեին երեկոյան զոհվածը այգում զբոսնելիս է եղել երկու աղջկա հետ, երբ նրանցից մեկի պայուսակը պատահաբար լիճն է ընկել: Փորձելով հանել ջրից պայուսակը, որի մեջ են եղել աղջկա բջջային հեռախոսն ու փաստաթղթերը, երիտասարդը ջուրն է նետվել և սկսել է խեդվել:

Աղջիկները նրան օգնության են հասել և հանել ընկերոջը ջրից, սակայն, չնայած նրան ցուցաբերած առաջին օգնությանը, երիտասարդին փրկել չի հաջողվել. տեղեկացնում է INTERFAX.RU-ը:




Լրահոս