Մոսկվայում երեք հանցագործներ թալանել են Շվերնիկի փողոցում գտնվող նարկոլոգիական դիսպանսերի երկու բանկոմատները:
Հարձակումը կատարվել էր նախօրեին՝ երեկոյան: Դիմակավոր կողոպտիչները մտել են դիսպանսերի տարածք, հարվածել են կին-պահակի գլխին, կապել նրան կպչուն ժապավենով, որից հետո բացել են բանկոմատները: Այս մասին Интерфакс-ին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ը Մոսկվայի Գլխավոր վարչությունից:
Գողոնի չափը, ինչպես և քրեական գործ հարուցելու հարցը դեռ չեն պարզվել: