Հրապարակ. Անձնագրային եվ վիզաների վարչության նախկին պետ Նորայր Մուրադխանյանը շարունակում է մնալ կադրային ռեզերվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Նորայր Մուրադխանյանը շարունակում է մնալ կադրային ռեզերվում: Երեկ թերթիթղթակցի հետ զրույցում նա ասել է, թե դեռ չի աշխատում: Թղթակցի հարցին, թե այս ընթացքում առաջարկներ չե՞ն եղել, նա պատասխանել է. “”Դեռ ոչ, երևի դեռ ժամանակը չէ””: Դիտարկմանը, թե ինչպես է որոշվում ժամանակը, ասել է. “”Կադրերի ռեզերվում եմ, սպասում եմ, դեռ առաջարկ չի եղել””: Թերթը հիշեցնում է, որ մեկ ամիս առաջ Նորայր Մուրադխանյանը պաշտոնանկ արվեց, իսկ նրան փոխարինում է Հովհաննես Քոչարյանը: 




Լրահոս