“”Ստոր հարուստներ””. CNBC-ն անդրադարձել է նաև Ալիեվների ընտանիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան CNBC հեռուստաընկերությունը փաստվավերագրական մեկ ժամանոց ֆիլմ է պատրաստել նավթով հարուստ երկրների, նաև Ադրբեջանի, ղեկավարների 7 իշխող վարչակարգերի կողմից նավթադոլարների շնորհիվ արտասահմանում շքեղ ունեցվածք կուտակելու փաստերի մասին:  Ֆիլմում պատմվում է ոչ միայն նման հարցերում ավանդական դարձած Կայմանյան կղզիների կամ Պանամայի մասին, այլև Միացյալ Նահանգների: Շատ երկրներում, որտեղ իշխող ընտանիքները ստանում են իրենց սրտի ուզածը, ապրում ճոխության մեջ, սակայն հասարակ ժողովուրդն հարստահարվում են, ապրում աղքատության մեջ: “”Ողջ աշխարհում կոռուպցիոն գնահատվում է տարեկան 1.5 տրիլիոն դոլոր: Նավթով հարուստ շատ երկրներում, սպիտակ վագրեր, սեփական ինքաթիռներ, մի քանի միլիոն դոլար արժեցող առանձնատներ ձեռք բերելու համար, ինչպես նշում են քննադատները, օգտագործվել են գաղացված միջոցներ””: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ֆիլմի հեղիանակը Սքոթ Քոնը եղել է Բաքվում, արձանագրել, երբ միջին քաղաքացին վաստակում է 420 դոլար, ալիևների ընտանիքը բիզնես ու հարստություն է դիզել ողջ աշխարհում, որի ընդհանուր արժեքը գերազանցում է միլիոնավոր դոլարներ: Ալիևի երեխաներից ամենակրտսերը / 13 տարեկան է/ասում են, որ Դուբայում 75 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքի սեփականատեր է: Ֆիլմում անդարադրձ կա նաւ Թունիսի նախկին նախագահ Բեն Ալիին և նրա ընտանիքին, որտեղ նշվում է, թեպետ նրա ռեժիմը տապալվել է, նրա ընտանիքի անդամները շարունակում են տներ գնել Փարիզում: “”Ստոր հարուստներ””  /Filthy Rich/ ֆիլմը ցուցադրվելու է ս.թ. փետրվարի 23-ին, Վաշինգթոնի ժամանակով ժամը 21-ին, իսկ հայաստանյան ժամանակով` փետրվարի 24-ին, ժամը` 05:00-ին: 




Լրահոս