EURO-2012-ի ժամանակ Ուկրաինայի օդային տարածքում կհերթապահեն չորս կործանիչներ եվ երկու ուղղաթիռներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության անցկացման ժամանակ ինչպես օդակայաններում, այնպես էլ Ուկրաինայի օդային տարածքում կհերթապահեն չորս կործանիչներ և երկու ուղղաթիռներ: Օպերատիվ կառավարման պետ, Ուկրաինայի ԶՈՒ օդային ուժերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ Վիկտոր Գամորան հայտնել է, որ մարտ-ապրիլ ամիսներին ծրագրվում է Ուկրաինայի Զինված ուժերի և Լեհական Զորքի որոշակի ուժերի և հակաօդային պաշտպանության միջոցների համատեղ զորավարժություններ անցկացնել: Կմշակվեն օդային իրադրության մասին փոխտեղեկացման կարգը, օդային տարածքի օգտագործման կանոնների խախտումներն ու օդից հնարավոր ահաբեկչական ակտի իրագործումը կանխելու ուղղությամբ փոխգործակցության և հերթապահ ուժերի կիրառման հարցերը: 




Լրահոս