Վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 17-ին, ժամը 11.10-ին, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 շենքի մոտ «Մերսեդես Բենց Ջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու և դիմել փախուստի: Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ` նույն օրը, ժամը 11.50-ին, վրաերթ կատարած 17-ամյա վարորդը ներկայացել է բաժին:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն 




Լրահոս