Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է երկրի խորհրդարանին` Գերագույն ռադային, արտգործնախարարի պաշտոնում հաստատել Պավել Կլիմկինի թեկնածությունը: Համապատասխան ծրագիր է հրապարակվել հունիսի 18-ին խորհրդարանի կայքում:
Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ նախագահը Ռադայի հաստատմանն է ներկայացնում արտգործնախարարի և պաշտպանության նախարարի թեկնածությունները:
Պորոշենկոն նաև առաջարկել է ռադային Ուկրաինայի արտգործնախարարի պարտականությունների կատարումից ազատել Անդրեյ Դեշիցային. տեղեկացնում է korrespondent.net-ը:
Հիշեցնենք, որ Դեշիցան, որը ներկա էր Կիևում Ռուսաստանի դեսպանատան դեմ օրերս անցկացվող բողոքի ցույցին, անպարկեշտ հայտարարություններ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: