Ադիբեկյանը ՀՀԿ-ին հավասարեցրել է ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին էլ տարել թեթև քաշային կարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ԱԺ ընտրություններից առաջ քաղաքական ուժերից գերծանրային խաղացողները կլինեն ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Միջին կամ թեթև խաղում կլինեն ՀԱԿ-ը, Ժառանգությունը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն:Սա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի վեջին ուսումնասիրության տվյալներն են, որոնք այսօր նա հրապարակեց, սակայն խնդրեց ուշադրություն դարձնել, որ ԱԺ քաղաքական ուժերի ունեցած վարկանիշը կազմվել է մեկնարկային փուլում և կարող է ընթացքում աճել կամ նվազել:Ըստ սոցիոլոգի՝ հարցումները անց են կացվել ընտրության համար հատուկ թվաբանությամբ և ըստ գործողությունների վերջնական հաշվարկի՝ ՀՀԿ-ն ունի 17,9%, ԲՀԿ-ն` 17%, ՀԱԿ-ը 4%, ՀՅԴ-ն՝ 2,7%, “Ժառանգությունը”՝ 2,4%, ՕԵԿ-ը՝ 2,5% և այլ կուսակցություններին՝ 0,9%: , ԲՀԿ-ն կդառնա երկրորդը, բայց ոչ երբեք երրորդը: ՀԱԿ-ն այս պահին ավելի համեստ է, բայց ով գիտի, գուցե նրանց հանրահավաքը կբերի վարկանիշի բարձրացում,- ասաց սոցիոլոգը՝ հավելելով, որ սխալվելու հավանականությունը 1-2% է: 




Լրահոս