Ուկրաինան միակողմանի կդադարեցնի կրակը.Պ. Պորոշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի իշխանությունները միակողմանիորեն կդադարեցնեն կրակը երկրի արևելքում, որպեսզի ապօրինի զինյալ կառույցներին զինաթափվելու, իսկ ցանկացողներին` երկիրը լքելու հնարավորություն տան, հայտարարել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Ծրագիրը կսկսվի զինաթափվելու իմ հրամանից: Դրանից անմիջապես հետո մենք պետք է ստանանք Դոնբասում դեպքերի մասնակիցների աջակցությունը խաղաղության ծրագրին: Շատ կարճ ժամանակում», – մեջբերում է նախագահին Интерфакс-Украина-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ մտադիր է Դոնբասում մարտերը դադարեցնել մինչև հունիսի 22-ը:




Լրահոս