Մի սխալ կա՝ չենք պահանջել Սարգսյանի հրաժարականը. Լ. Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ընդդիմադիր չորս ուժերի ներկայացրած 12 պահանջում լեզվաշարադրական սխալներ կան:

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց.

«Լեզվաշարադրական, այո, մի սխալ կա, որն ընդունում ենք: Դա այն է, որ չենք պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց այդ լեզվաշարադրական սխալը մենք կուղղենք», – հայտարարեց նա, սակայն այդպես էլ չնշեց, թե երբ:

Զուրաբյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում համագործակցել իշխանությունների հետ:

«Ի՞նչ համագործակցության մասին է խոսքը, երբևիցե համագործակցություն եղե՞լ է: Պահանջ ներկայացնելը համագործակցությո՞ւն եք համարում», – նկատեց նա:




Լրահոս