Ուկրաինայում գազատարի կասկածելի պայթյունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հերթական «գազային պատերազմի» ժամանակ հունիսի 17-ին Պոլտավայի մարզի Կրասնոյե գյուղից 1 կմ հեռավորության վրա գազատարի Ուրենգոյ-Պոմարա-Ուժգորոդ ճյուղի վրա երկու պայթյուն է տեղի ունեցել: Այս գազատարով Ուկրաինայի տարածքով տեղափոխվում է Եվրոպայի համար նախատեսված գազի 80%-ը:

Պայթյուններից հետո խոսակցություններ սկսվեցին դրանց՝ բնական թե արհեստական լինելու վերաբերյալ:

Գազատարների վթարները հազվադեպ երեևույթ չեն, սական «գազային պատերազմի» ֆոնի վրա կասկած են ներշնչում. տեղեկացնում է korrespondent.net-ը:

Պոլտավայի նահանգապետ Վիկտոր Բագույչակը հայտարարել է, թե վթարի պատճառը խողովակի վիճակն է եղել, որի վրա արդեն 11 «կարկատան» կար: Խողովակաշարի ապահերմետիզացումը, որը, ըստ փորձագետների, դարձել էր պայթյունի պատճառը, կարող էր առաջանալ նաև հողի իջեցման պատճառով:

Անմիջապես պայթյունից առաջ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը խորհրդարանում հայտարարել էր, թե Ռուսաստանը «գազային պատերազմը» ձեռնարկել է Եվրոպայի աչքում Ուկրաինային իբրև տարանցիկ երկիր վարկաբեկելու նպատակով:
ՆԳ նախարար Արսեն Ավակովն իր հերթին հայտարարել էր, որ Պոլտավայի գազատարի պայթյունը Ռուսաստանի կողմից կազմակերպված ահաբեկչական ակտ է:




Լրահոս