Կառավարությունը ե՞րբ է պատրաստվում փակել պետբյուջեի հափշտակության ճանապարհը. Գ. Ջհանգիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախատումների վերաբերյալ ՀՀ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցողը փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն է:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց, թե կառավարությունը երբ է պատրաստվում լուծել հասարակությանը հուզող ամենամեծ հարցը. «Հասարակությունն ուզում է տուգանքներից գոյացած, իր վճարած գումաները գնան պետբյուջե, սակայն դրանք մեծ մասամբ գնում են մասնավորի գրպանը:

Կառավարությունը ե՞րբ է պատրաստվում փակել պետբյուջեի հափշտակության օրինականացված ճանապարհը»:

Օսիկյանն էլ պատասխանեց, թե կառավարությունը միշտ էլ կողմ է եղել մասնավորին և պետբյուջե գնացող գումարների հարաբերակցությանը. «Մասնավոր ընկերությունը 6,5 մլրդ դրամի ներդրում է կատարել, իսկ հիմա հարաբերակցությունը 50/50 է:

Միաժամանակ, ընկերությունը պատրաստվում է 3,5 մլրդ դրամի ներդրում կատարել: Այսինքն՝ ողջ սպասարկումն իրականացնում է մասնավոր ընկերությունը, սակայն հարաբերակցության քննարկմանը կառավարությունը դեմ չէ»:

Պատգամավորը նշեց, թե ճիշտ չէ նաև այն փաստը, որ կառավարությունն ընդունում է ներդրումների վերաբերյալ մասնավորի ներկայացրած տվյալները` առանց այդ ներդրումների վերաբերյալ ստուգումներ իրականացնելու:




Լրահոս