Փետրվարի 21-ին, ժամը 11.50-ին, “Շտապօգնության” ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի տնակներից մեկի մերձակայքում տղամարդու դիակ է հայտնաբերվել:Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը 45-ամյա Լյովա Ապրոյանին պատկանող կիսակառույց տնակի մոտ հայտնաբերել է 45-ամյա Գրիգոր Հաջի-Պողոսյանի դիակը` բռնության հետքերով:Նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Նուբարաշենի Ա-2 թաղամասից բերման են ենթարկել Լյովա Ապրոյանին. նա խոստովանել է, որ փետրվարի 20-ի երեկոյան, ժամը 19-ի սահմաններում, տանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանել է Գրիգոր Հաջի-Պողոսյանի հետ և բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա դեմքին ու գլխին:Ապրոյանը ձերբակալված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Սպանություն Նուբարաշենում. 45-ամյա Լյովա Ապրոյանը խոստովանել է հանցանքը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ