Վ. Սիլվան խոստովանել է, որ արգելված նյութեր է օգտագործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

MMA-ի հայտնի բրազիլացի վետերան Վանդերլեյ Սիլվան (35-12-1) խոստովանել է, որ արգելված պատրաստուկներ` դիուրետիկներ է օգտագործել, ինչի մասին հասարակությանը տեղեկացրել է մարտիկի փաստաբան Ռոսս Գուդմանը. տեղեկացնում է Blood&Sweat-ը:

Գուդմանի խոսքով, որն ավելի վաղ` մարիխուանայի սկանդալից հետո, ներկայացրել է Նիկ Դիասին, Վանդերլեյն արգելված նյութեր է օգտագործել, որպեսզի արագացնի զարկերակի վերականգնումը, որը վնասվել էր Չել Սոննենի հետ մարտում:

Չնայած այն բանին, որ սկզբում հայտարարվել էր մարզիկի մեջքի վնասվածքի մասին, հետագայում պարզվել է, որ նա զարկերակի կոտրվածք ունի: Բժիշկները նշանակել են հակաբորբոքային դեղամիջոցներ, որոնք, հավանաբար, միզամուղի էֆեկտ են ունեցել:
Դիուրետիկները սովորաբար համարվում են արգելված դեղամիջոցներ:

NSAC նախագահ Ֆրանցիսկո Ագրլարը խորհուրդ է տվել հանձնաժողովին բողոք ներկայացնել որը բրազիլացուն սպառնում է տուգանքով և որակազրկմամբ:

Հանձնաժողովի մյուս անդամները ևս հակված են ադմինիստրատիվ պատիժ կիրառել, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել:




Լրահոս