Ֆրանսիայում արգելել են մադմուազել բառի գործածությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի կառավարությունը ֆեմինիստների ազդեցության տակ որոշում է կայացրալ պաշտոնական փաստաթղթերում հրաժարվել “մադմուազել” բառի գործածությունից,- տեղեկացնում է AFP: Համաձայն կառավարության որոշման` նախարարներին խորհուրդ է տրվում հնարավորիսն զերծ մնալ այդ բառի գործածությունից փաստաթղթերում եւ հարցաթերթիկներում` փոխարինելով այդ բառը մադամ բառով: Ըստ կառավարության հրամանագրի` նախկինում արգելված բառով տպագրված փաստաթղթերը կարող են օգտագործվել մինչեւ ժամկետն անցնելը: “Մադմուազել” բառին դեմ ֆեմինիստների խումբը կազմավորվել է անցած տարվա աշնանը: Ավելի վաղ որոշ փոքր քաղաքների իշխանություններն արդեն որոշել էին փաստաթղթերում հրաժարվել այդ բառի գործածությունից: 




Լրահոս