Բեզիմյաննի հրաբուխն արթնացել և ակտիվանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կամչատկայի Բեզիմյաննի հրաբուխը սկսել է ակտիվություն դրսևորել: Վերջին օրվա ընթացքում նրա մակերեսը 12 անգամ ցնցվել է: Մասնագետների կարծիքով, դա կարող է շուտով սպասվող ժայթքումի նշան լինել: Այդ պատճառով Բեզիմյաննիի ավիացիոն անվտանգության ծածկանիշը «դեղինից» փոխվել է «նարնջագույնի», ինչը նշանակում է վտանգի նախավերջին աստիճան: Հրաբխի արտանետումները կարող են հասնել ծովի մակերեսից մինչև 10 հազար մետր բաձրության, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Համաձայն արբանյակից ստացված տվյալների, հրաբխի գագաթի ջերմաստիճանը գնալով բարձրանում է:

Բեզիմյաննին հայտնի է իր պարբերական ժայթքումներով, որոնք տեղի են ունենում տարեկան 1-2 անգամ: Հրաբխագետները հետևում են դրան երկու տեսախցիկների միջոցով, որոնցից մեկը տեղադրված է հրաբխից 45 կմ հեռավորությոն վրա, իսկ երկրորդը` նրա ստորոտում:

Տեսախցիկների նկարահանած տեսանյութը տեղադրվում է ինտերնետում, և ցանկացողները կարող են հետևել աշխարհում ամենաակտիվ հրաբխերից մեկին:
Վերջին անգամ Բեզիմյաննին արթնացել է 2012թ.-ի սեպտեմբերի 1-ին: Այն 12 կմ բարձրությամբ մոխիր է արտանետել և ծածկել Ուստ-Կամչատսկ գյուղը:




Լրահոս