Ռուսաստանցի հայտնի հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող “Տաշիր “ընկերությունների խումբը մտադիր է գնել աշխարհահռչակ իտալական Ռոբերտո Կավալլի բրենդը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով իտալական առաջատար Il Sole 24 Ore գործարար պարբերականին։ Նշվում է, որ գործարքն իրականացնելու համար նա մտադիր է ծախսել 500 մլն եվրո` ներկայիս փոխարժեքով՝ մոտ 660 մլն դոլար: Իտալական թերթի տեղեկության համաձայն՝ Roberto Cavalli–ում դիտարկում են նաեւ այլ ներդրողների առաջարկներ եւս, այդ թվում եւ Չինաստանից։ Հիշեցնենք, որ անցյալ ամսվա վերջին պարզ դարձավ, որ Forbes ամսագրի ռուսական տարբերակի հրապարակած “Ռուսական անշարժ գույքի արքաները” ամենամյա վարկանշային աղյուսակում Կարապետյանը զբաղեցրել էր երրորդ տեղը։ Ըստ ամսագրի՝ 2011-ին Կարապետյանի ընկերության եկամուտը անշարժ գույքի վարձակալությունից կազմել է 565 մլն դոլար։ Ի դեպ, Forbes–ի միջազգային հրատարակության վարկածի համաձայն՝ Կարապետյանի ունեցվածքը 2011թ. Մարտի սկզբի տվյալներով կազմել է 1.4 մլրդ դոլար։ Նոր տվյալներ Forbes–ը կհրապարակի մի քանի շաբաթից։
Սամվել Կարապետյանը կգնի՞ Roberto Cavalli-ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ