Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունում որևէ փոփոխություն տեղի չի ունեցե,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը:Ռուբինն ընդգծել է, որ ԱՄՆ–ի դիրքորոշման հիմքում ընկած են Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, այդ թվում տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժ չկիրառելու սկզբունքները:”Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) համանախագահող երկիր մենք աջակցում ենք մթնոլորտի բարելավմանը` Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում իրական առաջընթացի հասնելու համար: Իսկ դա այն մասին է խոսում, որ մենք չենք կարող պաշտպանել կողմերից մեկին: Մենք աշխատում ենք, որպեսզի մեր կողմից օգտագործվող արտահայտությունները կողմերի միջև հակասություն չառաջացնեն, այլ մերձեցնեն նրանց”,-ասել է նա: Ռուբինն ընդգծել է, որ Մինսկի խումբը միակ գործուն ձևաչափն է, որն ի վիճակի է առաջ մղել ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը: “Մենք հավատում ենք, որ Մինսկի խումբը միակ գործուն ձևաչափն է, որն ի վիճակի է առաջ մղել պայմանավորվածության ձեռք բերման ուղղված գործընթացը,-ասել է Ռուբինը և հավելել,- Նման ողբերգական իրադրությունում ստատուս քվոն անընդունելի է: Ես այդ մասին հայտարարել եմ նաև նախագահ Իլհամ Ալիևի (Ադրբեջանի նախագահ) հետ հանդիպման ժամանակ: Մեզ համար բացարձակապես անընդունելի է ստատուս քվոն: Իրադրությունը վտանգավոր է: Մենք, սակայն, հավատում ենք, որ այն շրջանակը, որում մինչ օրս գործել ենք, լավագույնն է պայմանավորվածություն ձեռք բերելու համար”:,Եվս մեկ անգամ անիվ հայտնագործելու անհրաժեշտություն չկա, քանի որ նման պայմաններում մենք կարող ենք կորցնել նաև այն, ինչը մինչ այժմ ձեռք ենք բերելե:
էրիկ Ռուբինը. Նման ողբերգական իրադրությունում ստատուս քվոն անընդունելի է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ