Մեքսիկայի ազգային հավաքականի դարպասապահ Գիլերմո Օչոայի ծառայություններով հետաքրքրված են Անգլիական Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ:
Նրա հաջող խաղը գրավել է «Արսենալ»-ի ու «Լիվերպուլ»-ի ղեկավարների ուշադրությունը:
«Անկասկած, դա կարիերայիս լավագույն խաղն էր: Անցկացնել նման խաղ աշխարհի առաջնությունում, երբ հակառակորդը տանտերերի հավաքականն է, և դարպասը պահել անառիկ՝ բարդ է: Շատ երջանիկ եմ: Հիմա պետք է վայելել մնացած խաղերը»,- Բրազիլիայի դեմ խաղից հետո այս մասին հայտարարել է Օչոան: