Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի լեգենդար հարձակվող Ռաուլը հայտարարել է, որ միայն Չիլիի նկատմամբ հաղթանակը կվերադարձնի աշխարհի չեմպիոնների հանդեպ հարգանքը: Նրա խոսքով` Հոլանդիայից կրած խոշոր պարտությունից հետո իսպանացիները պետք է ամեն գնով հաղթեն Չիլիին։
«Հոլանդիայից կրած պարտությունը կասկածի տակ դրեց մեր հնարավորությունները։ Այժմ պետք է հաղթել Չիլիին՝ խփելով որքան հնարավոր է շատ գոլ։ Հարկավոր է ոչնչացնել մրցակցին։ Պաշտպանները պետք է ուշադիր լինեն, հատկապես՝ մրցակցի հակագրոհների ժամանակ։ Արիեն Ռոբենը ցույց տվեց, թե ինչ կարող է լինել»,- նշել է նա:
Իսպանիա-Չիլի հանդիպումը կկայանա 23:.00: Հիշեցնենք, որ առաջին խաղն իսպանացիներն անցկացրել էին Հոլանդիայի ընտրանու հետ և պարտվել 1:5 հաշվով: