Թուրքիայի նախկին նախագահը դատապարտվեց ցմահ ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախկին նախագահ, 96-ամյա գեներալ Քենան Էվրենը և ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, 88-ամյա գեներալ Թահսին Շահինկայան 1980 թվականին պետական հեղաշրջման գործով ցմահ ազատազրկման են դատապարտվել, տեղեկացնում է APA գործակալությունը:

Անկարայի քրեական դատարանը նրանց մեղավոր է ճանաչել «պետական իշխանության դեմ հանցագործություն» իրականացնելու մեջ:

Դատարանի որոշմամբ գերենալներն աստիճանազրկվելու են մինչև զինվորների: Մեղադրյալներն առողջական խնդիրների պատճառով դատարան չեն ներկայացել և հիվանդանոցից են հետևել դատավճռին:

Պետմեղադրողը նշել է, որ թեև բանակը իրավունք է ունեցել որոշակի պայմաններում միջամտել երկրի քաղաքական կյանքին, այդ իրավունքը հիմք չի կարող հանդիսանալ սահմանադրությունը չեղյալ հայտարարելու համար:

Բացի այդ, դատախազությունը գտել է, որ Էվրենը և Շահինկայան «հեղաշրջումից մեկ տարի առաջ որոշել էին իրականացնել դա և չեն խոչընդոտել»:

Հիշեցնենք, որ 1980 թվականի հեղաշրջումն ամենաարյունալին էր 20-րդ դարի վերջին թուրքական բանակի կողմից իրականացրած հեղաշրջումների մեջ: Այս ճանապարհով բանակը չորս կառավարություն էր տապալել:

1980 թվականի օգոստոսի վերջին նիստ անցկացրած Թուրքիայի Գերագույն ռազմական խորհուրդը որոշեց հեղաշրջում իրականացնել սեպտեմբերի 12-ին, ինչն էլ թուրքական զինված ուժերի հրամանատարությանը հաջողվեց։




Լրահոս