«Օրենքով արգելվում է կենդանիներին վախեցնելը, նրանց մարմինները ճզմելը… էլի՞ կարդամ, թե՞ հերիքա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր  «Սննդամթերքի անվտանգության մասին» օրինագծի քննարկումը, որի հիմնական կետերն առաջացրեցին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի զարմանքը:

«Օրենքով արգելվում է կենդանիներին վախեցնել, արգելվում է միմյանց դեմ լարել, արգելվում է առանց ցավազրկողի ամորձատելը, արգելվում է կենդանիների մարմինների դյուրազգաց մասերը ճզմելը, արգելվում է պոչից քաշելը, արգելվում է կենդանիների եղունգները կտրելը… Սա օրենք է, ես «Արմքոմեդիից» չեմ կարդում,- ընդգծեց նա և հավելեց.

«Օրենքով կենդանիների փոխադրման ժամանակ ուղեկցողները ապահովոմ են կենդանիների բարօրությունը… Էլի՞ կարդամ, թե՞ հերիք ա», – հայտարարեց նա:

Նրա խոսքով` հասկանալի է, որ կենդանիների պաշտպանության մարմիններ կան և այլն, բայց սա օրենք է, որը չկատարելը պատժվում է տույժ ու տուգանքով:

«Այստեղ ոչ մի զարմանալու բան չկա: Կենդանիների նկատմամբ պետք է մարդասիրական մոտեցումներ ցույց տալ: Սա ԵՄ չափանիշներն են, և ԵՄ շուկա մտնելու համար պետք է կատարենք»,- պատասխանեց նախարարը:

Կարապետյանը համաձայնեց, որ օրենքի «որոշ կետեր դժվարությամբ կմտնեն» կենցաղ, բայց պետք է օրենքով սահմանել պահանջները:

Արամ Մանուկյանն էլ զարմացավ. «Ենթադրենք, մի գյուղի Պողոսն իրա խոզերին ամորձատում է առանց ցավազրկման, ցանկացած մարդ առանց ցավազրկման կտրում է իր շան կամ թութակի եղունգները, ես քաշում եմ իմ նապաստակի ականջից, մյուսն էլ՝ իր շան կամ կատվի պոչից: Դուք վերահսկելո՞ւ եք, չէ որ սա օրենք է»:




Լրահոս