Երկրորդ աշխարհամարտի վետերան Բերնարդ Ջորդանն ավելի քան 2,5 հազար շնորհավորական բացիկներ է ստացել իր ծննդյան 90-ամյակի կապակցությամբ: Տղամարդը համաշխարհային համբավ է ձեռք բերել այն բանից հետո, երբ փախուստի է դիմել Մեծ Բրիտանիայի ծերանոցից և մասնակցել Ֆրանսիայում Դաշնակիցների զորքերի մուտքի հոբելյանին:
Հունիսի 5-ին «Նեպտուն» դեսանտային օպերևացիայի մասնակիցը լքել է Արևելյան Սուսսեքսում գտնվող ծերանոցը: Շքանշաններով զարդարված տղամարդը հեշտությամբ հատել է Լա Մանշը և միացել հոբելյանի տոնակատարության մասնակիցներին:
Տղամարդը լուսանկարվել է հազարավոր բացիկների հետ միասին և մամուլի միջոցով շնորհակալություն հայտնել դրանք հղողներին: Նա նշել է, որ ինքն առանձնահատուկ մարդ չէ, քանի որ «Հիտլերին միայնակ չի ջախջախել»:
Վետերանն իր 90-ամյակը տոնել է մտերիմների նեղ շրջանակում, իսկ Խոուվ քաղաքը, ուր գտնվում է ծերանոցը, որոշել է նրան պատվավոր քաղաքացու կոչում շնորհել: