ՀՖՖ մամլո ծառայությունն armlur.am -ին տեղեկացնում է, որ հաստատվել է Կիպրոսի միջազգային մրցաշարի խաղացանկը : Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 26-ից Հայաստանի ազգային հավաքականն իր ընդլայնված կազմով հավաք է անցկացնելու Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, որտեղ փետրվարի 29-ին (ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը) հանդիպելու է Կանադայի ազգային հավաքականի հետ, իսկ փետրվարի 28-ին` Սերբիայի ընտրանու հետ: ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ Սերբիա – Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու Երևանի ժամանակով 18:00-ին, իսկ Կանադա – Հայաստան խաղը` 21:00-ին:Հանդիպումները տեղի կունենան Լիմասոլ քաղաքի Ցիրիոն մարզադաշտում:
Հաստատվեց Կիպրոսի միջազգային մրցաշարի խաղացանկը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ