ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱԹԵՆՔՈՒՄ Է

Դեռեւս հունիսի 6-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ռ. Քոչարյանը Երեւան-Աթենք չվերթով մեկնել է Աթենք: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից պարզել, թե ինչու է Ռ . Քոչարյանն Աթենք մեկնել: «Ես ձեզ ասել եմ՝ այն մասնավոր այց է ու այդտեղ առանձնապես մեծ գատնիք չկա, ուղղակի նաեւ ավանդույթ չկա մասնավոր այցերի մասին մանրամասներ պատմելու, թե չէ այդտեղ առանձնապես գաղտնիք չկա: Աթենք է գնացել, բայց այդտեղ որեւէ արտառոց բան չկա»,-հայտարարեց գրասենյակի պատասխանատուն: Վիկտոր Սողոմոնյանը հավելեց նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադանա շաբաթվա վերջին:

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ

Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն արձագանքել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի՝ երեկվա հայտարարությանը, որտեղ վերջինս խիստ քննադատության էր ենթարկել անցած շաբաթ փոխարտգործնախարարի արած որոշ հայտարարություններ: «Բավական է ընթերցել իմ պատասխանները լրագրողներին՝ համոզվելու, որ ես բանավիճում եմ Ադրբեջանի նախագահի հետ, այլ ոչ թե Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի հետ»,-երեկ հայտարարել է Շավարշ Քոչարյանը:

ՀՈՒԼԻՍԻ 1-Ը «ՏՈՆ»

2014 թվականի հուլիսի 1-ից «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելու արդյունքում կբարձրանան պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը, ինչը Հայաստանում տեղի չէր ունեցել 10 տարի շարունակ: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրմամբ ապահովվում է «երկրում պետական բոլոր ծառայողների համար աշխատանքի վարձատրության կանխատեսելի համակարգ»:

«ԴԵՄ ԵՄ»-Ը ԵՐԹԻ Է

Այսօր «Դեմ եմ» նախաձեռնությունը կազմակերպելու է երթ՝ կոչ անելով բոլորին մեկ բռունցք դարձած սատարել բազմաթիվ քաղաքացիների, ովքեր ենթարկվում են ճնշումների գործատուների կողմից, ովքեր էլ իրենց հերթին իշխանությունների ճնշման ներքո են: Նախաձեռնության մասնակից Հայկ Ավետիսյանը երեկ, իրազեկման ակցիայի ժամանակ, հայտարարեց. «Չե՛նք լռելու: Կոչ ենք անում միանալ վաղը՝ ժամը 7-ին, Մատենադարանի մոտից մեկնարկվող մեր երթին եւ պայքարել իշխանությունների կողմից իրականացվող թալանի դեմ»:

«ԴՈՒՐՍ ՄԵՐ ԳՐՊԱՆԻՑ»

Երեկ «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ավտոերթ անցկացրեց, որի ընթացքում երկու մասնակից բերման ենթարկվեց եւ որոշ ժամանակ անց ազատ արձակվեց: Պահանջը հետեւյալն է՝ վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել արագաչափերի եւ տեսախցիկների սահմանած տուգանքները, համաներում շնորհել մինչեւ հիմա տուգանված վարորդներին, նոր կանոնակարգ հաստատել, որը կկարգավորի խնդիրը։




Լրահոս