Տիմոշենկոյին տանջում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը կեղծում է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի` օտարերկրյա բժիշկների դրած ախըորոշումը,-հայտարարել է դատապարտյալի դուստրը BBC-ին տված հարցազրույցում:Եվգենյա Տիմոշենկոն շնորհակալություն է հայտնել արեւմտյան երկրների ղեկավարներին եւ գործիչներին` մորը անկախ բժշկական հետազոտության ենթարկելուն աջակցելու համար:Նա նաեւ նշել է, թե մորը տանջում են 24-ժամանոց լույսով եւ տեսախցիկներով: Նշենք, որ Յուլյա Տիմոշենկոն պատիժ է կրում Խարկովի քրեակատարողական հաստատությունում:




Լրահոս