ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը ԱԺ-ում.
«Այսօր քիմկոմբինատի 100-ից ավելի աշխատակիցներ ցույցի են դուրս եկել Վանաձորում՝ պահանջելով չվճարված աշխատավարձերի եւ իրենց հետագա աշխատանքի խնդիրների լուծումը: Քիմկոմբինատի ապագան դեռեւս մշուշոտ է:
Այս առնչությամբ դեռեւս նախորդ տարվա նոյեմբեր ամսի գրությամբ, իսկ այնուհետեւ խորհրդարանում բանավոր հարցով դիմել եմ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲ ընկերության դրության եւ դրա աշխատակիցների չվճարված աշխատավարձերի խնդրով: Նախարարը հայտնել է, որ մոտ ապագայում սպասվում են ներդրումներ, որոնք հնարավորություն կտան վճարելու ընկերության աշխատակիցների աշխատավարձերը եւ որ Կառավարությունը նպատակ է դրել աջակցելու, հնարավոր օգնություն ցուցաբերելու «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲ ընկերության վերագործարկման գործում:
Այնինչ, երեկ կրկին անգամ դիմում եմ ստացել ընկերության աշխատակիցներից առ այն, որ նրանց կողմից բարձրացված հարցերն այդպես էլ լուծում չեն ստացել, ավելին՝ խնդիրը գնալով ավելի արմատական բնույթ է ստանում:
Ընկերության աշխատակիցների խոսքով՝ լուծում չստացած է մնում Վանաձորի քիմիական կոմբինատի (նաեւ ողջ համալիրի) աշխատողների ինչպես հետագա աշխատանքի, այնպես էլ կուտակված աշխատավարձերի վճարման հարցը:
Դիմողները հայտնում են, որ աշխատողների գրեթե կեսը, այսինքն՝ մոտավորապես 250 հոգի, իսկ ՋԷԿ-ում մոտավորապես 80 հոգի 129 հաստիքային աշխատողից, այսինքն՝ ավելի քան 300 հոգի, դեռեւս հունվարից գտնվում են հարկադիր պարապուրդում` 2/3 աշխատավարձով: Ընդհանուր առմամբ, աշխատակիցներն արդեն 10 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ եմ անում կառավարությանը միջոցներ ձեռնարկել՝ հայտնաբերել ընկերության սեփականատերերին եւ բոլոր միջոցներով պարտավորեցնել, որպեսզի մարեն քաղաքացիների հանդեպ կուտակված պարտավորությունները»:

Ո՞ՒՄ ԶԵՆՔՆ Է ԿՐԱԿԵԼ

Մայիսի 10-ին Իջեւանի զորամասում մահացած ժամկետային զինծառայող Ներսես Կարապետյանի հարազատները շարունակում են պնդել, որ իրենց հարազատի մահը ծրագրված է եղել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ներսեսի քեռին` Աիդին Հարոյանն, ասաց, որ իրենք այցելել են զորամաս եւ զրուցել Ներսեսի հետ հենց դեպքի պահին եղած զինվորներից մեկի հետ. «Այդ երեխան դողալով պատմում էր, թե Ներսեսը դիրքերում զենք էր մաքրում ու զենքը կրակեց: Ասեմ ձեզ, որ արդեն քննիչների կողմից հաստատված է, որ զենքը, որը մահացու վիրավորում է հասցրել մեր Ներսեսին, իր զենքը չի եղել, այլ զինվորներից մեկի զենք է եղել: Մենք այդ տղային հարցրեցինք՝ դիրքերում ինչ զենք մաքրել, նա էլ ասաց, թե չգիտեմ: Ինչ ասեմ, ինչու պետք է Ներսեսի ձեռքում այլ մարդու զենք լինի»:




Լրահոս