ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ

«Չելսի»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոն 2007թ. գրեթե համաձայնել էր գլխավորել Անգլիայի ֆուտբոլի հավաքականը, սակայն նրա կինը համոզել է նրան չանել այդ բանը: Հրավերը ստացվել էր պորտուգալացու՝ «Չելսի»-ից հեռացվելուց հետո, որը Մոուրինյոն մարզում էր 2004-2007թթ.-ին: Մարզիչն արդեն պատրաստ է եղել ընդունել առաջարկը, սակայն նրա կինը՝ Մատիլդան, հավաստիացրել է, որ այդ աշխատանքը չի համապատասխանում իր բնավորությանը: «Կինս ասաց, որ ինձ պետք չէ համաձայնվել, եւ նա իրավացի էր: Ես չեմ կարող երկու տարի սպասել կարեւոր մրցաշարի, իսկ արանքներում խաղալ Ղազախստանի կամ Սան-Մարինոյի թիմերի հետ»,-ասել է պորտուգալացին: Նա համոզված է, որ այդ աշխատանքը նրան հարմար չէր 7 տարի առաջ, եւ հետագա 7 տարիներում էլ նա այդ աշխատանքին չի համաձայնի: Մարզիչը չի բացառել, որ աշխատանքը հավաքականում կարող է իրեն հետաքրքրել 15 տարի անց: Ընդ որում, Մոուրինյոն հայտարարել է, որ անգլիացի ֆուտբոլիստները ուրախ կլինեին իրեն տեսնել հավաքականի ղեկավարի դերում:

ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿՐԱՄՆԻԿԻ ՀԵՏ

Նորվեգական Ստավանգեր քաղաքում շարունակվում է շախմատային գերմրցաշարը, որտեղ հանդես է գալիս նաեւ հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: 6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: Վլադիմիր Կրամնիկը պարտվեց Վեսելին Տոպալովին, իսկ Գրիշչուկ-Սվիդլեր, Կառլսեն-Կարյակին եւ Ադգեդստեյն-Կարուանա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Արոնյանը վաստակեց 2,5 միավոր եւ մեկ միավոր է զիջում առաջատարներ Կառլսենին, Կարունանային ու Կրամնիկին: 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Կրամնիկի հետ:

Ֆ. ԻՆՁԱԳԻՆ՝ «ՄԻԼԱՆ»-Ի ՄԱՐԶԻՉ

«Միլան»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին նշել է, որ պատասխանատվությամբ է մոտենում իր աշխատանքին: «Շատ ուրախ եմ «Միլան»-ի նոր գլխավոր մարզիչ դառնալու կապակցությամբ: Սա անմոռանալի օր է ինձ համար: Սա ինձ համար մեծ պատիվ է, քանի որ դարձել եմ մի ակումբի մարզիչ, որտեղ խաղացել եմ երկար տարիներ եւ մի շարք տիտղոսներ նվաճել»,-հայտարարել է Ինձագին:




Լրահոս