ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացրած 12 կետերին, հայտարարել էր, թե նրանք շտապել են այն ներկայացնելիս և թույլ են տվել լեզվաոճական սխալներ:
Այս տեսակետը armlur.am-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը որակեց որպես քաղաքական հայտարարություն:
«Ցավոք սրտի, իշխանության ներկայացուցիչները սկզբից հայտարարում էին, թե կառուցողական առաջարկներ են, կառուցողական ընդդիմություն են: Մի քիչ գովեստի խոսքեր էին ասում: Հասականալի է, որ դա PR նպատակ ուներ: Սերժ Սարգսյանն արդեն հայտարարեց, որ իրենք դրական չեն վերաբերվում մեր առաջարկություններին», – հայտարարեց նա:
Մանրամասները` armlur.am-ի տեսանյութում