![](https://armlur.am/wp-content/uploads/2014/06/article-2652735-1E99A18A00000578-988_634x421.jpg)
Իսպանական Ռոկա դել Վալես քաղաքում բացվել է հինգաստղանի հյուրանոց, որն ունի շների համար նախատեսված առաջին ջրաշխարհը: «Resort Canino Can Jane» հաստատությունը Բարսելոնա քաղաքից գտնվում է 30 րոպե տեւողությամբ հեռավորության վրա, որը նախատեսված է ամեն տեսակի ու չափերի շների համար: Հյուրանոցում շների տերերին եւս թույլատրվում է լողալ, քանի որ ջրային հզոր զտիչները միանգամայն մաքուր են պահում ջուրը՝ տարատեսակ վարակներից պաշտպանելով մարդկանց: