ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության գոյություն չունեցող շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի շուրջ պտտվող անվստահության ուրվականը ոչ մի կերպ չի անհետանում: «Ժողովուրդ»-ի` ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ կուսակցության որոշ շրջանակներում շարունակում են քննարկել Աբրահամյանին շտաբի պետի պարտականություններից զրկելու տարբերակը: Նրան կասկածում են իր խնամի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգտին սքողված քարոզչություն անելու մեջ: Եւ երբ վերջերս այդ մասին Հովիկ Աբրահամյանի մտերիմները փոխանցել են նրան, վերջինս փորձել է հիմնավորել իր հավատարմությունը Սերժ Սարգսյանին` ասելով. «Եթե ես ԲՀԿ-ի համար աշխատեմ, Ազատիչն ինձ պաշտոն չի տա: Ես ո՞նց կաշխատեմ: Հո չե՞մ գնա Գագոյից պաշտոն ուզեմ»: Թե ինչքանով են ՀՀԿ-ում հավատացել Հովիկ Աբրահամյանին, ժամանակը ցույց կտա:




Լրահոս