ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ներկայացուցիչներին՝ Կենտրոնական և Միջին Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Քլաուս Գերհաուզերի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում ԱԶԲ-ի ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին ներկայացրին«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկայիս իրավիճակի իրենց գնահատականը,առաջացած տեխնիկական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները, հստակեցրին ապագա աշխատանքների ծրագրերը:
Գագիկ Բեգլարյանը կարևորեց Տրանշ 3-ի փաստաթղթային և տեխնիկական աշխատանքների արագկազմակերպումը:
«Մեզ անհրաժեշտ է ԱԶԲ-ի համագործակցությունը՝ խորհրդատվական և փաստաթղթային աշխատանքներն արագկազմակերպելու և Երրորդ տրանշի մրցույթ հայտարարելու համար: Անչափ կարևոր է գործընթացի ճիշտկազմակերպումը: Անհրաժեշտ է գործադրվող բոլոր ջանքերը կրկնապատկել, լինել հետևողական՝ նախկինումառաջացած խնդիրները Երրորդ և Չորրորդ տրանշերում բացառելու համար»,-ասաց նախարարը:
Քլաուս Գերհաուզերը խնդրեց նախարարության աջակցությունը՝ կապված հողերի օտարման գործընթացիարագացման հետ։ Նա նշեց, որ այդ խնդիրը խոչընդոտներ կարող է առաջացնել Երրորդ տրանշի շինարարությանմեկնարկի համար: Նախարարն ընդգծեց, որ հողերի օտարման գործընթացում, անշուշտ, կան դժվարություններ,քանի որ գործ ունեն բնակիչների հետ, սակայն վստահեցրեց, որ նախարարությունն ամեն ինչ կանի այդաշխատանքները հնարավորինս արագացնելու համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն