ՕԵԿ-Ի ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բնակիչներից մեկը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ՕԵԿ-ն իրենց մարզում «Սոնի էրիքսոն» տեսակի բջջային հեռախոսներ է բաժանում: 50-ամյա տղամարդը, որը չցանկացավ ներկայանալ` վախենալով աշխատանքի վայրում խնդիրներ ունենալ, նշեց, որ իր հարազատներից շատերն արդեն այդ հեռախոսներից ստացել են: Նրա տեղեկացմամբ` հեռախոսները բաժանելու գործում ակտիվություն է դրսեւորում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակից Գագիկ Ստեփանյանը: Պարզեցինք, որ խոսքը փոխմարզպետի մասին է: Մեր հարցին, թե ինչու է ՕԵԿ-ը զբաղված ընտրակաշառք բաժանելով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ-ական Արմեն Երիցյանը պատասխանեց. «Չի կարող պատահել: Այս պահի դրությամբ նման բան չկա»: Հիշեցնենք, որ կապի եւ տրանսպորտի նախարարությունը ՕԵԿ-ի «սեփականությունն է», հավանաբար դրա համար էլ նրանք որոշել են փոխմարզպետի միջոցով մարդկանց «հեռակապել»:




Լրահոս