ԱԱ-2014. Հոլանդիան դժվարին պայքարում հաղթանակ տարավ (տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության երկրորդ տուրի շրջանակներում այսօր հանդիպել էին Հոլանդիայի և Ավստրալիայի հավաքականները: Խաղի առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով:

 Արյեն Ռոբենը խաղի հաշի ը բացեց 20-րդ րոպեին, սակայն մեկ րոպե անց  ավստրալացիները  պատասխանեցին Թիմ Կեհիլիհարվածով: Առաջին 45 րոպեներին շատ ավելի վտանգավոր էին ստացվում Ավստրալիայի հավաքականի գրոհները:

Երկրորդ խաղակես ավելի գոլառատ ստացվեց: 54-րդ րոպեին Էդինակն առաջ մղեց Ավստրալիայի հավաքականին: Դա կարծես թե որգևորեց հոլանդացիներին և 10 րոպեում նրանք երկու գնդակ ուղարկեցին Ավստրալիայի դարպասը: 57-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վան Պերսին, իսկ 68-րդ րոպեին Դեպայը:

B խումբ այս պահին 6 միավորով գլխավորում է Հոլանդիայի հավաքականը: Նշենք, որ 23:00-ին տեղի կունենա խմբի մյուս` Իսպանիա-Չիլի դիմակայությունը:

ԱԱ-2014, B խումբերկրորդ տուր

Ավստրալիա – Հոլանդիա՝ 2:3

Թիմ Կեհիլ, 21, Էդինակ, 54 – Արյեն Ռոբեն, 20, Վան Պերսի, 57, Դեպայ, 68




Լրահոս