Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության շրջանակներում հունիսի 19-ին տեղի կունենան C և D խմբի երկրորդ տուրի հանդիպումները:
Երևանի ժամանակով 20:00 խաղադաշտ դուրս կգան Կոլումբիայի և Կոտդիվուարի հավաքականները: 23:00-ին կհանդիպեն D խմբում ընդգրկված Ուրուգվայն ու Անգլիան: Արդեն ուշ գիշեր` 02:00 կհանդիպեն Ճապոնիան և Հունաստանը:
Նշենք, որ C խմբի առաջատարներն այս պահին Կոլումբիան և Կոտդիվուարի թիմերն են` 3-ական միավորով, իսկ D խմբինը` Կոստա-Ռիկան և Իտալիան, որոնք նույնպես ունեն 3-ական միավոր: