Որքան գումար է «ետ գցել» նորանշանակ նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպորտի և երիտասարդության նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանն արդեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և գույքի հայտարարագիրը: Պետք է նկատել, որ նա, ի տարբերություն իր գործընկերների, հայտարարագրել է շարժական և անշարժ  գույք:

Նա իր հայտարարագրում նշել է մեկ բնական և մեկ մարդատար ավտոմեքենա` MERCEDES-BENZ C 200 մակնիշի:

gabriel

Նորանշանակ նախարարը` ՀԱՕԿ սպորտվարչության պետ լինելու տարիներին կարողացել է գումար «ետ գցել»: Ըստ հայտարարագրի` նա այս պահին ունի 5 մլն դրամ և 14 հազար դոլար: Նրա եկամտի համար միակ աղբյուրը եղել են աշխատանքի վարձատրությունները, որն էլ կազմել է 3 մլն 575 հազար դրամ:

Սակայն չպետք է անհանգստանալ, որ նա դեռ այնքան էլ շատ դրամական միջոցներ չի կարողացել վաստակել: Նախարարի պաշտոնում դա իրեն արագ կհաջողվի: Շատերն են մինչ նախարար դառնալը բավարարվել քչով, սակայն նախարարի աթոռից հեռանալուց հետո պարզվել է, որ հասցրել են մեծ դրամական միջոցներ կուտակել: Մենք կհետևենք նաև Գաբրիել Ղազարյանի ներկայացվող հայտարարագրերին և պարզ կլինի, թե աթոռից հեռանալուց հետո որքան է ավելացել նրա ունեցվածքը:




Լրահոս