ԿԱՆՉԵԼ ԵՆ ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՔԾ երեկ հարցաքննության է հրավիրվել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ 25/21 ընտրատեղամասում, որտեղ Արամ Մանուկյանը եղել է Սասուն Միքայելյանի վստահված անձ, գրանցվել է ընտրակաշառք տալու դեպք: Արամ Մանուկյանը տեսել էր, թե ինչպես են քվեարկությունից հետո հենց տեղամասում ընտրողին քաղաքապետ Արամ Դանիելյանի կողմնակիցները գումար տվել: Նա անմիջապես ահազանգել է ոստիկաններին, որոնք էլ ընթացք են տվել գործին. հետագայում ՀՔԾ-ում Արամ Մանուկյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ:




Լրահոս