ՍԱՌԵՑՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հին Էրիվան» հոլդինգի եւ «Յունիբանկ»-ի միջեւ «պատերազմը» դեռեւս չի ավարտվել: Բանկի դեմ «Հին Էրիվան»-ի ներկայացրած հայցի քննությունը դադարեցվել է անորոշ ժամանակով, քանի որ փաստաթղթերն ուղարկվել են փորձաքննության: «Հին Էրիվան»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ բանկի ղեկավարության կողմից տարբեր եղանակներով փորձում են ճնշումներ գործադրել իր աշխատակիցների նկատմամբ, սակայն իրենք, միեւնույն է, անկոտրում են: Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ը «Հին Էրիվան»-ին ճանաչել է ժամկետանց վարկառու, եւ բանկի կառավարիչ Վարդան Աթայանը փորձում է ռեստորանի տարածքը խլել Տեր-Առաքելյանից: Մինչդեռ «Հին Էրիվան»-ի սեփականատերը վստահեցնում է` պատրաստ է վճարել վարկը, միայն թե բանկն իրենից ներողություն խնդրի ու չեղյալ հայտարարի «ժամկետանց» ճանաչելու որոշումը:




Լրահոս