Բնակարանում թմրամիջոց պատրաստելու ժամանակ բենզինի տարան բռնկվել է․ «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ հունիսի 11-ին բուժօգնություն ստանալու համար դեմքի, կրծքավանդակի ու ձեռքերի այրվածքներով «Ճառագայթաբանության եւ այրվածքաբանության կենտրոն» է տեղափոխվել  Երեւանի 45-ամյա մի բնակիչ։

Տղամարդու ընտանիքի անդամները հիվանդանոցում ներկայացրել էին, թե տանը բենզինի շիշը ծխախոտից բռնկվել է։ «ՉԻ աղբյուրների փոխանցմամբ, սակայն,  բնակարանում գազօջախի մոտ «Սոլպադեին» դեղամիջոցի եւ բենզինի խառնուրդից անձնական օգտագործման համար թմրամիջոց պատրաստելու ժամանակ բենզինի տարան բռնկվել է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս