Կամերունի հավաքականը պարտվելով Խորվաթիայի ընտրանուն` 0:4 հաշվով` զրկվեց Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի 2014թ աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճելու հնարավարությունից: Արդեն հանդիպման 40-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Կամերունի հավաքականիկիսապաշտպան Ալեքս Սոնգը, ով արմունկով հարվածել էր խորվաթ ֆուտբոլիստի մեջքին: Սակայն մինչ այդ էլ Խորվաթիան հաղթում էր 0:1 հաշվով:
Երկրորդ խաղակեսում խորվաթները զարգացրեցին իրենց հաջողությունը, դուբլի հեղինակ դարձավ Մանջուկիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Իվան Պերիշիչը:
Նշենք, որ այս պահին A խմբի առաջատարները Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականներն են, ովքեր ունեն չորսական միավոր: Խորվաթիան ունի 3 միավոր, իսկ Կամերունն էլ առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
ԱԱ-2014. A խումբ, երկրորդ տուր
Կամերուն – Խորվաթիա՝ 0:4
Օլիչ, 11, Պերիշիչ, 48, Մանջուկիչ, 61, 73