Եվրոպան դիտարկում է ԵՄ շրջանակներում Էներգետիկ միության ստեղծման հնարավորությունը: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի այս առաջարկը կդառնա հունիսի 27-ին կայանալիք ԵՄ գագաթաժողովի գլխավոր թեման: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով էներգետիկայի կոմիսար Գյունտեր Էտինգերին: Նրա խոսքով, էներգետիկ միությունը նախատեսում է միասնական համակարգ, որը գազ կգնի ԵՄ համար արտաքին աղբյուրներից և միասնական գին կորոշի:
«Խնդիրը կայանում է նրանում, որ մենք առայժմ չենք ավարտել ԵՄ միասնական գազային շուկայի ձևավորումը և տարբեր երկրներում գազը տարբեր գին ունի», – պարզաբանել է եվրակոմիսարը:
Էներգետիկ միության ստեղծման վերջնական նպատակը հանդիսանում է այն գնի իջեցումը, որը Եվրոպան վճարում է վառելիքի համար: «Որքան շատ է մենաշնորհն, այդքան թանկ է գինը. դա շուկայի օրենք է: Եթե մենք ավարտենք Եվրոպայի միասնական գազի շուկայի ստեղծումը հավելյալ գազատարերի համակցումների ստեղծման միջոցով, ապա կկարողանանք իջեցնել շուկայական գինը», – հայտարարել է Էտտինգերը: