Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր խորհրդարանը չկարողացավ անցնել իր բնականոն աշխատանքներին, քանի որ չկար անհրաժեշտ քվորում. գրանցվել էր միայն 63 պատգամավոր:
Սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, թե այստեղ որևէ խնդիր չկա և պատճառը միայն նիստերի ժամի փոփոխությունն է: Պատգամավորները սովոր չեն նիստերին ներկայանալ ժամը 11-ին:
Նշենք, որ անհրաժեշտ քվորումն ապահովվեց, սակայն ոչ իշխանական չորս ուժերն ամեն կերպ խոչընդոտում են նիստը: