Հայերը Բաքու էին եկել սադրանք կազմակերպելու համար, սակայն մենք կանխեցինք. Զ. Ասկերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է, որ հայերը Բաքու էին ժամանել հատուկ սադրանք կազմակերպելու նպատակով: Այս մասին ադրբեջանական АПА գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի տեղակալ և ՆԱՏՕ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Զիաֆետ Ասկերովը:

«Ձեզ հայտնի է, որ հայերը ժամանել էին կոնկրետ նպատակով` սադրանքներ կազմակերպել: Դա միանշանակ է: Այդ նպատակին հասնելու համար նրանք անգամ սկսեցին ծրագիրը խախտել: Ադրբեջանին վերաբերող և չվերաբերող թեմաների քննարկման ժամանակ նրանք տեղերից ռեպլիկներ էին անում մեր հասցեին՝ փորձելով սևացնել Ադրբեջանը», – ասել է Ասկերովը:

Ավելին, նրա համոզմամբ, հայերի ծրագրի մի մասն էր կազմել նաև ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսովան, որի հետ նախորոք հանցավոր համաձայնություն է ձեռք բերվել:

«Նույնիսկ մի էլ կասկածեք: Նրանք նախորոք էին պայմանավորվել, հաստատող փաստեր կան: Նրանք համաձայնության են եկել Լեյլա Յունուսովայի հետ, ուզում էին ողջ սեմինարի ժամանակ սադրանքներ անել Ադրբեջանի դեմ, սակայն նրանց նման փորձերը հաջողությամբ կանխվեցին», – հայտարարել է ադրբեջանցի խորհրդարանականը:




Լրահոս