Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկու և ԱԳՆ ղեկավար Արսեն Ավակովի դեմ: Նրանք մեղադրվում են սպանությունների կազմակերպման և պատերազմի արգելված մեթոդների կիրառման մեջ:
«Նրանք կասկածվում են սպանությունների կազմակերպման, պատերազմի արգելված միջոցների և մեթոդների կիրառման, լրագրողի օրիանական գործունեությանը խոչընդոտելու մեջ», – ասել է Ինտերֆաքսին կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Ավելի վաղ՝ չորեքշաբթի, հայտնի է դարձել, որ Քննչական կոմիտեն գործ է հարուցել Ուկրաինայի արևելքում ռուսաստանյան երկու լրագրողների զոհվելու փաստի հետ կապված: