ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատամարտի եղբայրության» դաշտային հրամանատարների խորհուրդը երեկ, արձագանքելով քուրդ ժողովրդի կոչին, հանդես է եկել հայտարարությամբ` պահանջելով  Թուրքիայի իշխանություններից անհապաղ ազատ արձակել քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք համոզված ենք, որ քրդերի հանդեպ Թուրքիայում տեղի ունեցող զանգվածային բռնությունները ցեղասպանություն են եւ խարսխված են հայկական Մեծ եղեռնի իրագործման անպատժելիության վրա։ Ազգերի հանդեպ հարյուրամյակներով գործած ոճիրները վաղ, թե ուշ բերելու են ծանր հատուցման։ Միջազգային հանրությանը եւ ողջ առաջադեմ մարդկությանը հորդորում ենք ստիպել Թուրքիային սկսել քրդերի հետ հաշտեցման գործընթացը` նրանց առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ազատ արձակելով։ Ազգի ազատագրական շարժման լիդերը չի կարող դիտվել որպես հանցագործ, քանի որ նա` որպես իրական մարտնչող, միայն իր ազգի դեմ ծավալվող համատարած բռնությանն է պատասխանել բռնությամբ։ Երկիր մոլորակի ամենաբազմաքանակ պետություն չունեցող ազգին կոչ ենք անում բոլոր միջոցներով պայքարել իրենց առաջնորդին ազատ արձակելու համար։ Քո՛ւրդ ժողովուրդ, վերհիշե՛ք մեկ դար առաջ հայերի դեմ թուրքերի կողմից կատարվածը եւ չթուլանաք։ Ժամանակն է ամեն բան իր տեղը դնելու»։




Լրահոս