ԱՆԱՀԻՏԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանդես է եկել հայկական մշակութային եւ պատմական արժեքները հայրենիք վերադարձնելու նախաձեռնությամբ:  Երիտասարդները  ստորագրահավաք են սկսել Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան վերադարձնելու նպատակով:
Նորություն չէ, որ այսօր աշխարհի շատ թանգարաններում պահպանվում ու  ցուցադրվում  են հայկական մշակույթի բազմաթիվ նմուշներ, որոնց թվում են Բրիտանական թանգարանում պահպանվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքերը:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպաններ տիկին Քեթրին Ջեյն Լիչին եւ պարոն Ջոնաթան Ջեյմս Էյվսին  երիտասարդական հիմնադրամի կողմից հասցեագրված ուղերձում ասվում է, որ Հայաստանին պետք է վերադարձնել մշակութային այդ մասունքները, քանի որ արվեստի եւ պատմական արժեքները պետք է պահպանվեն ու ցուցադրվեն այն երկրում, որտեղ ստեղծվել են ու որի պատմության կրողներն են:




Լրահոս