Իսպանիայի նոր թագավոր Ֆիլիպ VI-ը պաշտոնապես ստանձնել է թագից հրաժարված իր հոր`Խուան Կարլոսի գահը: Թագավորի փոփոխությունը պաշտոնապես տեղի է ունեցել տեղական ժամանակով կես գիշերին:
Հինգշաբթի ցերեկը երեկվա արքայազն Ֆելիպե Աստուրիյականը երդում է տվել խորհրդարանի ստորին պալատում: Թագավոր Խուան Կարլոսը 1975թ.-ին բռնակալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահվանից հետո կարևոր դեր է խաղացել Իսպանիայի դեմոկրատացման գործում: Սակայն վերջին տարիներին նրա համբավը տուժել է թագավորական ընտանիքին վերաբերող մի քանի սկանդալների պատճառով:
Գահակալության արարողությունը միտումնավոր համեստ կլինի` տնտեսական դժվարություններ ապրող իսպանացիներին չգրգռելու նպատակով:
Թագադրություն չի լինելու. խորհրդարանը Ֆիլիպ VI-ին Իսպանիայի նոր թագավոր կհռչակի այն բանից հետո, երբ նա ելույթ կունենա պատգամավորների առջև և կերդվի պաշտպանել երկրի Սահմանադրությունը:
Խուան Կարլոսը ներկա չի լինի, որպեսզի ողջ ուշադրությունը կենտորնացած լինի նոր թագավորի վրա, տեղղեկացնում է Ֆրանս Պրեսսը: