Նորից 90-ականներ՝ «Շքամուտքում» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը` հունիսի 20-ին, էկրան կբարձրանա ռեժիսոր Լուսինե Սարգսյանի երկար սպասված «Շքամուտք» ֆիլմը:

Տեղեկացնենք, որ ֆիլմը բաղկացած է հինգ նովելներից, որոնք նկարագրում են 90-ական թվականների ազդեցությունն ու դրանցից մնացած հիշողությունները մարդկանց կյանքում:

 

collage2

«Շքամուտքի» սցենարիստական խումբը՝ Գնել Նալբանդյան, Կարինե Խոդիկյան, Հարություն Հարությունյան, Հովհաննես Թեքգյոզյան, Լուսինե Սարգսյան:

Թե ինչ է ստացվել երկարատև աշխատանքի արդյունքում և ինչ լուծումներով է հարուստ ֆիլմը, կիմանանք վաղը Մոսկվա կինոթատրոնում կայանալիք պրեմիերայի արդյունքում:

Իսկ այժմ արդեն կարող ենք դիտել ֆիլմի պաշտոնական թրեյլերը:




Լրահոս